«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով' պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին փոխարինելու է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը, որն այս պահին գտնվում է ֆիզարձակուրդում:
Մեզ հետ զրույցում Գնդոյանը չհերքեց փաստը, «ճիշտն ասած, ես դեռ չեմ կարոդ նման բան մեկնաբանել, որովհետեւ դեռ նման խոսակցություն ես չեմ ունեցել: Եթե լինի, կիմանար անպայման: Ես չեմ կարոդ նման բան ասել, եթե նման բան լինի, բնականաբար, դա կհայտարարվի»: Նշենք, որ Նանա Գնդոյանն աշխատել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, իսկ Արծրուն Հովհաննիսյանը` նախկին իշխանության նախարարների հետ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը