«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանության մեջ ոմանք զարմացած են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի «տրանսֆորմացիաներից»:
Եթե մինչ հեղափոխությունը նա մոլի հակառուս էր և կարծում էր, որ Պուտինի երկարատև նախագահությունը խանգարում է Ռուսաստանի բնականոն զարգացմանը, ապա այսօր ամեն պատեհ առիթով, անգամ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպումների ժամանակ ռուսամետ է ներկայանում և նույնիսկ հայտարարում, որ ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն իր ընկերն է: Երեկ, ի դեպ Երևան է ժամանել Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը, որը պետք է հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և «աշխատանքային քննարկում» ունենա ՀՀ ԱԽ-ի հետ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը