«Իրատես»-ը գրում է․ «Սամվել Բաբայանի թիմում անորոշությունը գնալով խորանում են, որպեսզի կյանքի կոչեն դավադրության մարշալ-պլանը ռուսական որոշակի ազդեցիկ ուժերի հովանավորության ներքո՝ ցնցումների տանեն Ղարաբաղը, սակայն ստորագրությունների հրապարակումից «հինգ րոպե պակաս» հայաստանյան դեսանտի իջեցումը Ղարաբաղ՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի տեսքով, ինչպես նաև ողջ հայ հանրության վերաբերմունքն այդ դավադրությանը, Բաբայանի թիմում նահանջի տրամադրությունները գերիշխող դարձրին։
Նախատեսված էր, որ հուլիսի 21-ին պետք է տեղի ունենար Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության համագումարը, սակայն այն հետաձգվել է անորոշ ժամանակով։ «Կամանդույուշչիի» թիմում այն տեսակետն է շրջանառվում, որ եթե կարողանան խորհրդարանական ընտրություններին մասնակցել ու մի կերպ մտնել խորհրդարան, դա արդեն մեծ բան կլինի»,- ասաց թիմին մոտ կանգնած մեր աղբյուրը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը