«Փաստ» թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին քաղաքական կուրսի և միջազգային հարթակներում կապերի հաստատման գործընթացի հետ։
Ինչպես հայտնի է, որպես կանոն, կուսակցությունները միավորվու մ են միջազգային տարբեր ալյանսներում, գաղափարական հիմք ունեցող համընդհանուր միավորումներում (օրինակ՝ ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը՝ ԵԺԿ–ին, ՀՅԴ՝ սոցինտերնին, ՀԱԿ–ը և «Լուսավոր Հայաստանը»՝ «Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանսին (ALDE) և այլն)։
Ներկայիս իշխանական կուսակցությունը, հրաժարվելով գաղափարական «իզմերից», չինտեգրվեց ոչ մի միջազգային բլոկում։ Թերթի տեղեկություններով՝ Եվրոպայում այսօր ձևավորվում է ծայրահեղ աջերի միավորում, քանի որ այդ գաղափարական հոսանքի տարածումը Արևմուտքում ակնհայտ աճի միտում ունի։ Ըստ մեր աղբյուրների՝ հնարավոր է, որ ՔՊ-ն անդամակցության հայտ ներկայացնի այդ ալյանսին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը