26 03 2022

Երևանում վթարի է ենթարկվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը

Երևանում վթարի է ենթարկվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, Hyundai Veloster մակնիշի 88 HH 844 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե հենապատին։  Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախպատրաստվում։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Կիրակոսյանը Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ