«Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած ԱԺ-ն պաշտոնապես գտնվում է արձակուրդում, սակայն իշխանական խմբակցության անդամներին «շեֆակազմը» հորդորել է ուշիուշով հետևել քաղաքական բոլոր զարգացումներին, մի մասին անգամ հանձնարարել են չբացակայել քաղաքից, քանի որ, ըստ տեղեկությունների, Փաշինյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո, այսինքն՝ օգոստոսի սկզբին վարչապետի մակարդակով «Իմ քայլը» խմբակցությաններ ներկայացուցիչների հետ լինելու է փակ քննարկում՝ կապված դատական համակարգի շուրջ գործընթացների հետ։
Տեղեկություններ կան, որ հենց այդ հանդիպման ընթացքում իշխանությունները կքննարկեն, իսկ այնուհետև հանրային լայն շրջանակներին կներկայացնեն Սահմանադրության փոփոխությունների հարցը, մասնավորաբար արդեն կուլիսային շրջանակներում քննարկվող այն թեզը, որի համաձայն՝ Սահմանադրության՝ ՍԴ բաժնում նախատեսվում է իրականացնել փոփոխություններ՝ հանրաքվեի միջոցով։
Առավել մանրամասն՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը