16 07 2019

Ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 2203 ՃՏՊ, 69 մարդ զոհվել է, վիրավորվել՝ 3312-ը

Ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 2203 ՃՏՊ, 69 մարդ զոհվել է, վիրավորվել՝ 3312-ը

«Երթևեկության վիճակը, վթարների աճը և, ինչը հատկապես ցավալի է, զո­հերի քանակը գտնվում են բոլորի ուշադ­րության կենտրոնում: Վիճակագրությու­նը անհանգստացնող է ու սթափեցնող, սակայն երթևեկության մասնակիցները, կարծես թե, երբեմն չեն մտածում ո´չ իրենց, ո´չ էլ ուրիշների կյանքի և առող­ջության մասին:Եվ այսպես, միայն 2018 թվականին գրանցվել է 4113 ճանապարհատրանս­պորտային պատահար, զոհվել է 343 մարդ, վիրավորվել՝ 5948-ը:

ՀՀ ոստիկա­նապետ Վալերի  Օսիպյանը կառավարու­թյան վերջին նիստի ժամանակ նշեց, որ, 2019 թվականի ապրիլի 10-ի դրությամբ, գրանցվել է 2203 ՃՏՊ, 69 մարդ զոհվել է, վիրավորվել՝ 3312-ը: Հիշեցնենք, որ մի­այն վերջին՝ Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի ժամանակ զոհվեց 7 մարդ, տուժածները մեկ տասնյակից ավելի էին, որոնք ստացել էին տարբեր կարգի մարմնական վնասվածքներ: 

Փաստաբան Արտակ Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ տու­գանքները, վարորդական իրավունքի կա­սեցումը կամ զրկումը չի նպաստի երթևե­կության վիճակի բարելավմանը, վթարնե­րի թվի նվազեցմանը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վարորդները տուգան­վում են, պարտաճանաչ վճարում տու­գանքները, որոշ ժամանակ հետո կատա­րում նույն խախտումը:

«Վարորդների պատասխանատվության զգացումը ցածր է, պատժամիջոցներն էլ չեն գործում»,- ասում է փաստաբանը՝ շեշտելով, որ պետք է պատժի այլ գործիքներ կիրառել, օրինակ՝ հանրային աշխատանքը: Փաստաբանը երթևեկության մեջ առ­կա խնդիրները կապում է ճանապարհա­յին ոստիկանության աշխատանքի հետ, նշում՝ այնտեղ խորքային փոփոխու­թյուններ տեղի չեն ունենում, իսկ ճանա­պարհատրանսպորտային պատահար­ների մեծ մասի պատճառը, նրա կարծի­քով, ճանապարհների վատ որակն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ