«Իրավունք» թերթը գրում է․ «Մոսկվայում վերջերս կայացած «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային համաժողովին ներկա է եղել ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը:
Համաժողովից նա լուսանկար էր հրապարակել՝ սելֆի Պյոտր Տոլստոյի հետ՝ այն ռուս պատգամավորի, որը ԵԽԽՎ վերադարձած ՌԴ պատվիրակության ղեկավարն է, և որի հետ սելֆի էր արել նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով «մերձեցման երեկո կազմակերպելու» մասին:
Սա այն բանից հետո, երբ Ռուբինյանը դեմ էր քվեարկել ԵԽԽՎ-ում ՌԴ վերադարձին:
Թե արդյոք քաղաքագետը Պ. Տոլստոյի հետ խոսել է ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի, ինչպես նաև Ռուբինյանի հետ մերձեցման երեկոյի մասին, «Իրավունքը» հետաքրքրվեց Մ. Հովսեփյանից.
«Նախ ասեմ, որ իմ և Պյոտր Օլեգովիչի սելֆին առաջինը չէր, մենք նման լուսանկար արել էինք դեռևս մի քանի տարի առաջ և հիմա էլ կրկնեցինք: Անկեղծ ասեմ, պլանավորել էի, որ անպայման իր հետ այս մասին կխոսեմ, բայց երբ Պյոտր Օլեգովիչի մոտ հնչեցրի Ռուբինյան ազգանունը, լարվածություն, տրամադրության անկում նկատեցի և չհամարձակվեցի շարունակել խոսակցությունը:Ամեն դեպքում, հասցրի սելֆի անել, ինքն էլ քմծիծաղով ասաց, որ բոլոր հայերն իր հետ սելֆի են անում: Մերձեցման երեկոն եղել էր, թե՝ ոչ կամ լինելուց ինչ ֆորմատով էր եղել, ուղղակի, հասկացա, որ եթե Ռուբինյան անունից է արդեն բարկանում, պետք չէ շարունակել հարցեր տալ»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը