05 07 2019

18 մլն դրամ՝ հանուն ոչնչի․ «Սիրուն աղջկա» ապարդյուն գործուղումները․ «Հրապարակ»

18 մլն դրամ՝ հանուն ոչնչի․ «Սիրուն աղջկա» ապարդյուն գործուղումները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հուլիսի 10-ին կլրանա ՀՀ քա­ղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարման կամ, ավելի ճիշտ՝ պետբյուջեի հաշվին գործուղումների մեկ տարին:

Այդ ընթացքում Տաթևիկ Ռևազյան շրջագայել է 11 երկրի 13 քաղաքով, ինչի համար ՀՀ քա­ղաքացիները վճարել են շուրջ 18 մլն դրամ, որից ավելի քան 12 մլն դրամ՝ ավիատոմսերի համար և ավելի քան 5.5 մլն դրամ՝ օրապահիկի և գիշերավարձի:

ՔԱԿ նախագահի գործուղումնե­րում ամենաուշագրավ կետերից մեկն այն է, որ նա իր պաշտոնա­վարման մեկ տարվա ընթացքում չի մասնակցել ԵԱՏՄ որևէ նիստի, փոխարենը հասցրել է 3 անգամ լինել Բրյուսելում և 2 անգամ՝ Ֆրանսիայում:Մեր ունեցած տեղեկություննե­րով՝ նա անգամ հասցրել է «անսալ» վարչապետ Նիկոլ Փաշինյանի կո­չին, այն է՝ Ամանորին չբացակայել երկրից, և իր վաստակած հանգիստն է վայելել Կոպենհագենում: Սակայն այդ նույն կոչին չենթարկվող մի քա­նի այլ պաշտոնյաներ կորցրին իրենց աշխատանքը:

Ինչևէ, չշեղվելով թեմայից, նշենք, որ առաջիկայում ևս մեկ գործուղում է սպասվում Տաթևիկին. հուլիսի 17-19-ը նախատեսվում է հանդիպում «Ավիակոմպանիա ԱԶԻՄՈՒՏ» բաժնետիրական ընկե­րության ներկայացուցիչների հետ: Հետաքրքիր է, թե Ռևազյանն այս անգամ ինչ արդյունքներով կվերա­դառնա հերթական գործուղումից...

Զուտ որպես փաստ՝ Տաթևիկի նախորդ գործուղումների արձա­նագրած ցուցանիշները. չի գրանցվել ոչ մի նոր ավիաընկերության մուտք, հայկական շուկա մուտք չի գործել ոչ մի բյուջետային ավիաընկերություն, որոնց հետ հանդիպումների ժա­մանակ Ռևազյան ներդնում է իր բանակցելու գերբնական կա­րողությունները, չեն էժանացել ավիատոմսերը, չի ստեղծ­վել հայկական ավիափոխադրող և այլն, և այլն: Սակայն մենք ունենք մեկ ուրիշ փաստ ևս. պե­տական բյուջեից բավականին կլոր գումար է հատկացվել չապահովված արդյունքների դիմաց, այսինքն՝ հա­նուն ոչնչի:

Բայց գուցե պետք է Ռևազյանի պես լավատես գտնվել և սպասել իր շրջագայությունների արդյունքներին, որոնք կիրականանան շատ շուտով՝ 15 տարուց: Եվ գուցե ճիշտ էր էդմոն Մարուքյանը, ով ՔԱԿ նախագահի որպես միակ առավելություն նշեց նրա սիրուն ադջիկ լինելը...

*ՀՀ քաղաքացիական ավիա­ցիայի կոմիտեի գործուղման ավիա­տոմսերի գների մասին տեղե­կատվության աղբյուր հանդիսացել է https://www.govtravel.am/report/ կայքը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ