04 07 2019

Կարգազանցներին տուգանելու նոր մեխանիզմ․ «Հրապարակ»

Կարգազանցներին տուգանելու նոր մեխանիզմ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը մի խումբ պատգամավորների հետ շրջանառության մեջ է դնելու ճանապարհային երթևեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով ոստիկանության ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն, ինչի հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, իսկ կարգազանց վարորդը կենթարկվի վարչական տույժի։

Օրենսդրական այս նախաձեռնությամբ հանդես գալու համար հիմք է հանդիսացել ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով զոհերի մտահոգիչ վիճակագրությունը։ Պատգամավորը կատակում է՝ գուցե իր նախաձեռնությունն ընկալվի որպես «գործ տվողների» ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլ, բայց նպատակը հանրային վերահսկողությունը բարձրացնելն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ