«Փաստ»-ը գրում է․ «Օրերս Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Քարկոփ գյուղերի բնակիչները փակել էին Թեղուտից Շնող գնացող ճանապարհը՝ կամուրջի հատվածը։
«Փաստ» թերթի տեղական աղբյուրի փոխանցմամբ, նման քայլով մարդիկ աշխատատեղեր էին պահանջում, քանի որ Թեղուտ ՓԲԸ-ի փակվելուց հետո այնտեղ աշխատող 1400 աշխատակիցները մնացել էին անգործ: Մոտ երկու ամիս է արդեն, ինչ ՎՏԲ Հայաստան բանկի կողմից սկսված նախնական աշխատանքային գործընթացներին զուգահեռ՝ որոշակի չափով մարդիկ ընդունվեցին աշխատանքի, սակայն հիմնականում աշխատանքի են ընդունել ոչ տեղացիներին, ինչն էլ մարդկանց մոտ հասունացրել է դժգոհության մեծ ալիք:
Հետաքրքրականն այն է, որ նման կերպ վարվում են այն մարդկանց հետ, որոնցից գնել էին հանքի շահագործման ենթակա հանդամասերը՝ շուկայականից անհամեմատ ցածր գնով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը