25 06 2019

Իշխանությունը ՍԴ-ի դեմ պայքարը տեղափոխել է կոմպրոմատների դաշտ․ «Հրապարակ»

Իշխանությունը ՍԴ-ի դեմ պայքարը տեղափոխել է կոմպրոմատների դաշտ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներն իշխանությունը ծրագրում է տանել այն ուղղությամբ, որով ԲԴԽ-ինը տարավ։ Որոշ տեղեկություններով՝ այս օրերին ակտիվ աշխատում են ՍԴ անդամների վրա, որ նրանք ինքնակամ հրաժարականի դիմումներ գրեն, ու ՍԴ-ն համալրվի իշխանության նախընտրած դատավորներով։

Բանն այն է, որ իրավական տիրույթում հնարավոր չէ հասնել ՍԴ լուծարման կամ ազատվել հին անդամներից, եթե նրանք դիմում չգրեն։ Դա է պատճառը, որ իշխանությունը նրանց դեմ պայքարը տեղափոխելու է կոմպրոմատների դաշտ։ Ի դեպ, հայտնի է, որ դատավորների վեթինգն իրականացնելու են ԲԴԽ-ն և Կոռուպցիայի կանխարգելման մարմինը, որի նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ