21 06 2019

Փաշինյանը գծից չի շեղվում,բայց սորոսականներն իրենց «քցված» են համարում․«Իրատես»

Փաշինյանը գծից չի շեղվում,բայց սորոսականներն իրենց «քցված» են համարում․«Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե «Բաց հասարակության» ներկայացուցիչները դեռ շոկի մեջ են ՔՊ վարչության ընտրություններից: Ըստ «Իմ քայլի» աղբյուրների` սորոսականները կուռ հանձնարարական են ունեցել անպայման լուրջ ներկայացվածություն ապահովելու վարչությունում, սակայն քվեարկության արդյունքներն արձանագրել էին, որ ՔՊ-ում «գրասենյակը մեռավ», և վերջիններս իրենց ահավոր «քցված» են համարում։ 

Սորոսականների թևը մտածում է, որ դա իրենց նկատմամբ քաղաքացիական ակցիա էր։ Սկզբում Դավիթ Սանասարյանի հանդեպ, հիմա Արմեն Գրիգորյանի, Մարիա Կարապետյանի և մնացյալի, իսկ հարցը «փաթեթով» կարող է լուծվել, երբ որոշ ժամանակ անց աշխատանքից կազատվի «սուպերնախարար» Արայիկ Հարությունյանը` կարծում են նրանք: Չնայած այդ ամենին, ասում են իմքայլականները, Փաշինյանը սորոսյան գծից ոչ մի թիզ չի շեղվում. «Վկա` Վահե Գրիգորյանի ընտրությունը, անցումային արդարադատության սորոսյան իդեա-ֆիքսը, ՌԴ դեսպան Կոպիրկինին ԱԳՆ կանչելու արտառոց քայլը»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ