19 06 2019

ՀՔԾ-ն կփակվի․ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա պաշտոնին․ «Ժողովուրդ»

ՀՔԾ-ն կփակվի․ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա պաշտոնին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման տարբերակները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն վերաձևավորվելու է, փակվելու են կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները՝ վարչությունները, և դրանք հավաքվե­լու են մի տեղում և մի կառույցում, որն էլ կլինի ապագա ՀՔԾ-ն: 

Այսինքն՝ այսօրվա ՀՔԾ-ն կփակվի, և մի­այն Ազգային անվտանգության ծառայությունն է ունենալու կոռուպցիոն հարցերով զբաղվող քննչական բաժին: Իրավապահ համակարգում նաև լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին և չդառնա նոր մարմնի ղեկավարը: ՀՔԾ-ի լուծարումն ու նոր մարմնի ստեղծումը ուշագրավ են այնքանով, որ ՀՔԾ-ն եվրոպական որոշ պարտավորությունների շրջանակներում է մեր երկրում ձևավորվել՝ ունենա­լով 3 կարևոր գործառույթ, բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես են դասակարգվելու կոռուպցիոն գոր­ծերը, որոնք պիտի քննվեն նոր մարմնում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ