««Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ պարգևավճար են ստանում ոչ միայն գործադիր իշխանության պաշտոնյաները, այլ նաև ՀՀ ԱԺ պատգամավորները: Ի դեպ, ըստ մեր տվյալների, նախկինում պատգամավորները պարգևավճարներ չեն ստացել: Այս տեղեկությունը ճշտելու համար գրավոր հարցում էինք ուղարկել Ազգային ժողով՝ խնդրելով նշել, թե որքանով է հավաստի այն և եթե հավաստի է, ապա ինչ չափի պարգևավճարի մասին է խոսքը, ի՞նչ միջոցներից է տրամադրվում այդ պարգևավճարը և ինչ պարբերականությամբ է այն տրամադրվելու:
ՀՀ ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից մեր հարցմանն ի պատասխան մասնավորաբար նշել են. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովին ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին. 2017 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից 73 հոգի ստացել է պարգևատրում ընդամենը 33.077.880 ՀՀ դրամի, 2018 թվականի ընթացքում՝ 89 հոգի՝ ընդամենը 61.675.550 ՀՀ դրամի չափով: 2019 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովին ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին (ֆոնդից)՝ ամսական պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը