«Իրավունք»-ը գրում է․ «Նիկոլի աբովյանական պարտության մեջ իր դերն է խաղացել նաև իշխող կուսակցության Կոտայքի բաժանմունքում տիրող հիմնական հակադրությունը, որը կա մարզպետ Ռոմանոսի և պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև:
Նրանք երկուսն էլ մարզին նայում են ինչպես պապենական կալվածքի, որտեղ նրանք պետք է լինեն միանձնյա տեր ու տիրակալ: Եվ մրցակցությունը նրանց միջև գնալով վերածվեց թշնամության: Իր որդուն Հրազդանի քաղաքապետ նշանակելուց հետո Սասուն Միքայելյանը ջանքեր է գործադրում, որ փոխի մարզպետին՝ այդ պաշտոնում դնելով իր մարդուն: Այդ նպատակով Սասունն ամեն կերպ թուլացնում է Ռոմանոսին, և Աբովյանի ծանրագույն պարտությունը Սասունը Նիկոլին ներկայացրել է որպես Ռոմանոսի անկարողության ապացույց: Նշենք, որ Սասունը որևէ քայլ չի կատարել, որպեսզի Աբովյանում օգնի ՔՊ- ական թեկնածուին:
Հայտնի է, որ Նիկոլը փորձում էր Աբովյանի ընտրություններից առաջ հարթեցնել Սասունի և Ռոմանոսի փոխհարաբերությունները: Այդ նպատակով Նիկոլը նույնիսկ իր շքախմբով այցելել է Հրազդանում գտնվող Սասունի գրասենյակը:
Սակայն ոչինչ չի ստացվել: Սասունը պահանջում է Ռոմանոսի պաշտոնանկությունը: Սակայն Նիկոլը հասկանում է, որ Ռոմանոսին մարզպետի պաշտոնից հանելով և Սասունի մարդուն այդտեղ նշանակելով, Սասունը կդառնա Կոտայքի տերն ու տիրականը, հաշվի առնելով, որ վերջերս Սասունը դարձավ Երկրապահի նախագահը, իսկ նրա որդին մարզկենտրոնի քաղաքապետն է:
Այդպիսի հեռանկարը, իհարկե, կաշկանդում է Նիկոլին, հաշվի առնելով Սասունի բնավորությունը, ինչպես նաև այն դեպքը, որի մասին խոսում էր Հրազդանը: Խոսքը, մոտ մեկ ամիս առաջ ԱԺ-ում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ապտակելու մասին է, որից հետո Արարատ Միրզոյանը նույնպես դեմ է, որ Սասունին տրվեն հզորանալու նոր հնարավորություններ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը