05 06 2019

Ո՞ր մարզպետները հրաժեշտ կտան պաշտոններին․ «Փաստ»

Ո՞ր մարզպետները հրաժեշտ կտան պաշտոններին․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Առաջիկայում մարզային իշխանություններում լուրջ փոփոխու­թյուններ են նախատեսվում, մասնավորապես, «Փաստ» թերթի տեղե­կություններով, իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ոչ միայն մի քանի փոխմարզպետներ, այլև որոշ մարզպետներ: Մասնավորապես, ակտիվորեն խոսվում է Լոռու, Կոտայքի, Արագածոտնի մարզպետնե­րի մասին: Այս ցուցակը կարող է և վերջնական չլինել: Ընդհանուր առմամբ՝ իրականում ՏԻՄ համակարգում առկա է լուրջ դժգոհություն՝ կապված ՏԻՄ օրենքում նախատեսված փոփոխությունների հետ: Բանն այն է, որ իշխանություններն իրենց առաջ նպատակ են դրել ազատվել փոխմարզպետների ինստիտուտից: Սա «Քաղպայմանագրի» թիմում դժգոհություններ է առաջացրել՝«քայլել ենք, որ ազա­տե՞ք»:

Բանն այն է, որ եթե մարզպետների փոփոխության դեպքում, ըստ լուրերի, նրանց անպաշտոն չեն թողնի, ապա փոխմարզպետնե­րի դեպքում դժվար կլինի բոլորին «տեղավորել»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ