««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության վերին «էշելոններում» որոշել են կիրառել, այսպես կոչված, ներքին «գրաքննության» գործիքը, ինչպես վարվում էին նաև նախորդ իշխանությունները: Մասնավորաբար, որոշվել է հատկապես մեծ հնչեղություն ունեցող հարցերի, առավել ևս՝ Արցախին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներին առնչվող հրապարակային ելույթների ու հայտարարությունների նկատմամբ կազմակերպված հսկողություն սահմանել:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ պատգամավորներին ու գործադիրի անդամներին հանձնարարված է առավելագույնս լինել կոռեկտ (ինչը գոնե որոշ նախարարներ ու պատգամավորներ դեռ չեն կիրառում) և զգույշ, վերը նշված հարցերի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չանել առանց «վերևների» հետ համաձայնեցնելու: Այս քայլին իշխանությունները գնում են ստիպված, քանի որ հատկապես պատգամավորները բավականին շատ էին «լյապեր» տալիս, ինչը ուղղակիորեն ազդում էր թիմի ու առաջին հերթին վարչապետի վարկանիշի վրա»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը