30 05 2019

«Վեթինգ» անելու նեղ խոհանոցային նախապատմությունը․ «Փաստ»

«Վեթինգ» անելու նեղ խոհանոցային նախապատմությունը․ «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխա­նությունների կողմից դատական համակար­գում վեթինգ սկսելու մասին նախորդ շաբաթ արված հայտարարությունն իր նախապատ­մությունն ունի, այս գաղափարը դեռևս փետր­վարից է քննարկվել թիմի ներսում, սակայն թե­ման ակտիվացել է միայն վերջին հայտնի իրադարձություններից հետո, երբ որոշվել է արա­գացնել գործընթացը: Գաղափարի «քավորը» ՔՊ-ական Վահե Գրիգորյանն ու պատգամա­վոր Նիկոլայ Բաղդասարյանն են: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների հավաստման, հենց նրանք էլ որպես փորձագետ ներգրավել են Ռուբեն Կարանզային, որպեսզի վերջինս հանգամա­նալից ու պրակտիկապես մանրամասն ներկա­յացնի խնդրի բուն էությունը:

 Ըստ նույն աղբյուրի փոխանցման՝ վեթինգի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն ար­դեն գրեթե ավարտված են. դրա մասին, ի դեպ, նախօրեին խորհրդարանում ակնարկեց նաև Լիլիթ Մակունցը, ինչը հատկապես ընդդի­մության շրջանում տարակուսանք է առաջաց­րել, քանի որ մինչ այդ վեթինգ հասկացու­թյան մասին ընդհանրապես ոչ մի խոսք չի եղել, իսկ քննարկումներն ընթացել են իշխանության «խոհանոցում»՝ բավական նեղ շրջա­նակներում: Ի դեպ, վերջին օրերին որոշակի զարմանք է նկատվում նաև իշխանական որոշ պատգամավորների շրջանում, քանզի այս ամենն իրենց համար էլ է անակնկալ եղել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ