«Իրավունք» թերթը գրում է․ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանի պնդմամբ՝ այսօր ևս կա կոռուպցիա, այդ թվում՝ համակարգային: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նա հետևյալ տեսակետը հայտնեց.
«Պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից կան մարդիկ, ովքեր նույնպես թաթախված են կոռուպցիայի մեջ, որովհետև կոռուպցիայի դասական ձևակերպումը, երբ նայում ենք, տեսնում ենք, որ կոռուպցիան միայն պարտադիր կաշառակերությունը կամ կաշառատվությունը չէ, այլ սեփական շահերին հանրության շահերից որևէ մասնիկը ծառայեցնելն է:
Տվյալ դեպքում, օրինակ, ականատես եղանք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամը բիզնես գործունեության վրա ներգործում, կառավարության շենքում հանդիպումներ է կազմակերպում, բիզնեսից «փայեր» է վերցնում:
Եվ այդ հիմնադրամները գործելով արդեն մեկ տարի՝ միայն մուտքեր են ապահովել: Իսկ այն ձևակերպումները, թե սրանք հիվանդ երեխաների բուժմանն են ուղղվելու և այլն, մենք արդեն համացանցում մոտ 10 դեպքի ենք հանդիպել, որտեղ ուղղակի պատճառաբանում են ֆինանսական միջոցների բացակայությունը և մերժում են այդ երեխաների բուժման ծախսերը հոգալ: Այսինքն՝ բացել են հիմնադրամ, որտեղ մենակ պետք է մուտքեր ապահովել, ուղիղ կոռուպցիոն ռիսկ է»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը