««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ մեծ աղմուկ է հասունանում: Այս դատարանի գրեթե բոլոր դատավորները չքննելու համար իրենց նախկին գործընկերոջ՝ կաշառք վերցնելու համար մեղադրվող Գագիկ Հեբոյանի գործը, ինքնաբացարկ են հայտարարել՝ պատճառաբանելով նրա հետ գործընկերային ու մտերիմ հարաբերությունները:
Բայց դատավորների այս քայլը համակարգում լուրջ քննարկման առարկա է դարձել, և պնդումներ կան, որ այս իրավիճակը չպետք է վրիպեր ՀՀ արդարադատության նախարարի աչքից, և Կոտայքի մարզի դատավորների այս քայլին կոնկրետ գնահատական պետք է տրվի: Իրավիճակից դուրս գալու համար, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր գործուղել Երևանից, ընտրությունը կանգ է առել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հաստատել է այս տեղեկությունները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը