««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը պլանավորված էր հաջորդ շաբաթ արտահերթ նիստում քննարկել, ընդ որում՝ սպասվում էր, որ այդ արտահերթը բավական երկար կտևի՝ հաշվի առնելով նախագծի ծավալը, դրա նկատմամբ հասարակական հետաքրքրությունները: Սակայն երեկ երեկոյան որոշվել է առաջիկա հերթական նիստում փաթեթը ներառել:
Ի վերջո, իշխանությունները նկատի են ունեցել փաստը, որ հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի, ինչի համար որոշում է կայացվել այն ինչքան հնարավոր է շուտ սկսել քննարկել:
Մեր տեղեկություններով` խորհրդարանում սպասում էին այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջնական որոշմանը՝ քննարկել արտահերթ, թե հերթական նիստում: Եվ, ահա, երեկոյան որոշումն արդեն կայացվել է. ամեն ինչ անել արագ հերթական նիստում ավարտելու համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը