«Ժողովուրդ»-ը գրում է․ «Այսեր Ղազարյանը երեկ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել՝ հայտարարելով, որ մերժում է կառավարման «նախկին» համակարգի իներցիաները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Այսեր Ղազարյանի հետ՝ պարզելու, թե ինչ թերացումների և խախտումների է հանդիպել նախարարությունում աշխատելու ժամանակ. «Սևանա լճի ափամերձ տարածքների խայտառակ վիճակը, նույնիսկ քարտեզագրումները նույն տարածքների հետ կապված... Գումարները վատնվել են մի քանի տարբեր ծրագրով, այն տարածքներն են գրել, որոնք ջրի տակ չպետք է մնան, գումարը վերցրել եւ անտառն են կտրում»: Ի դեպ, Ղազարյանը բացահայտել է, որ չնայած վերջին տարիներին, երբ ՀՀ-ում սիգի որսը պաշտոնապես արգելված է, ՀՀ-ից արտահանվել է սիգի պահածո, իսկ Բնապահպանության նախարարությունը լռել է: Ղազարյանի խոսքերով՝ 2018թ. և 2019թ. սկզբին բավականին մեծ քանակությամբ կոնսերվա է դուրս եկել Հայաստանից՝ 100 հազար տուփով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը