«Փաստ»-ը գրում է․ «ՀՀ նախագահի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ: Նախկինում այդ պաշտոնն զբաղեցնում էր Լյովա Երանոսյանը, որն այժմ մեղադրվում է 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Վահե Ղազարյանը, նախքան այս պաշտոնում նշանակվելը, Տավուշի մարզային վարչության պետն էր:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համադասարանցին է: Փաստացի, վարչապետը շարունակում է վերադիրքավորումներն ու պատասխանատու մի շարք պաշտոններ իր մտերիմներով համալրումը, ինչպես խոսում են կուլիսներում, ամեն կերպ ապահովագրվելով հնարավոր ցանկացած անցանկալի իրադարձություններից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը