«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ, պետք է հրաժարական տան` այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով ՀՀ-ին ու նրա ժողովրդին:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավորներից շատերը կարծիք են հայտնել, որ ազատման դիմումներ կներկայացնեն և հանգիստ խղճով կհեռանան համակարգից: Ասել է թե` առաջիկայում դիմումների տեղատարափ կսկսվի: Ոմանք էլ հայտարարել են, որ դիմադրելու են ու չեն հանձնվելու»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը