«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանն այդպես էլ զբոսաշրջության համար գրավիչ չի դառնում: Օրինակ` անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկ` 8,6 մլն մարդ, այսինքն` մոտ 15 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ:
Պարզվում է` նախորդ տարի ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Վրաստան են ժամանել Ադրբեջանից` 1,4 մլն մարդ: Երրորդ տեղում Հայաստանն է, որտեղից Վրաստան է ժամանել 1,3 մլն մարդ: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ-ից Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար է արտերկրից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվին: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` անցած տարվա հունվար-դեկտեմբերին Հայաստան ժամանել են 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 494 հազար 779 հոգի:
Այսինքն` մեր հարեւան Վրաստան մի քանի անգամ ավելի շատ է զբոսաշրջիկ այցելում, քան Հայաստան: Ընդ որում, Վրաստան են այցելում նաեւ զբոսաշրջիկներ Իրանից, մինչդեռ ոչ վաղ անցյալում իրանցիների սիրելի վայրը ՀՀ-ն էր»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը