«Փաստ» թերթը գրում է. «Շատերն են նկատել, որ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի խանութների դրամարկղների մոտ դրված են արկղիկներ, որտեղ մարդիկ կարող են գումար գցել՝ թե՛ մանրադրամներ, թե՛ թղթադրամներ:
Հասկանալի է, որ նման արկղիկները «Երեւան սիթիում» պատահական չեն կարող հայտնվել, այսինքն՝ ամեն մի հիմնադրամ չի կարող տեղադրել դրամարկղների մոտ: Այդպես էլ կա. դրանք «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամինն են, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկինն է՝ Աննա Հակոբյանը:
Այն, որ Սամվել Ալեքսանյանը կարողացել է «լեզու գտնել» իշխանությունների հետ, նորություն չէ. դրա ճանապարհներից մեկը նաեւ նշյալ բարեգործական հիմնադրամին փոխանցումներն են: Դրա մեջ, անշուշտ, որեւէ վատ բան չկա, եթե դա չի արվում կոնկրետ նպատակներով:
Օրինակ, տեսակետ կա, որ նման արկղերի տեղադրումը որոշ կառույցների կարող է կաշկանդել «Երեւան սիթիում» ստուգումների տեսակետից: Ի դեպ, կաշկանդել՝ առանց որեւէ ուղղակի ցուցումի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը