««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հունիսի 15-ին արտահերթ համագումար անցկացնել Երևանի «Մարիոթ» հյուրանոցում: Ըստ մեր տեղեկությունների՝ այժմ կուսակցությունում շատ ակտիվ ՔՊ վարչության անդամների թեկնածուների ներկուսակցական քարոզարշավին են պատրաստվում:
Մասնավորապես, որոշվել է՝ ինքնաառաջադրված 65 թեկնածուները պետք է այբբենական կարգով ներկայանան պատվիրակներին՝ ներկայացնելով կուսակցության հետագա գործունեության մասին պատկերացումները, պատասխանեն հարցերին: Որոշվել է հիմնականում քարոզարշավը, հանդիպումները կազմակերպել երեկոյան ժամերին, քանի որ ինքնաառաջադրվածներից շատերը կա´մ օրենսդիրի ներկայացուցիչներ են, կա´մ էլ գործադիրի անդամներ: Այդ քարոզարշավին ներկա կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ևս ՔՊ վարչության անդամի թեկնածության համար ինքնաառաջադրվածներից է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը