07 05 2019

Ազգային ժողովի աշխատակազմը «մառոզ» է անում․ «Իրատես»

Ազգային ժողովի աշխատակազմը «մառոզ» է անում․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «7-րդ գումարման Ազգային ժողովում ինտրիգները ոչ միայն նիստերի դահլիճում են ծավալվում, այլև դրանից դուրս: Խորհրդարանի աշխատանքը կանոնակարգելու եկած նորերն ամեն ինչ խառնել են իրար, չգիտեն՝ ում ինչ հրաման են տալիս, ումից ինչ են պահանջում:

«ԱԺ փոխխոսնակի օգնականը կարող է զանգել լրատվության և հանրության հետ կապերի բաժին ու հրահանգել աշխատակիցներին, որ ելույթի տեքստ գրեն: Նրանք կա՛մ չգիտեն, որ դա լրատվական բաժնի գործառույթների մեջ չի մտնում, կա՛մ էլ իրենք են հեռու տեքստեր գրելուց ու այն բարդում են առանց այն էլ ահռելի աշխատանք կատարող մի քանի աշխատակցի վրա»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:

Լրատվական բաժնի աշխատակիցներին միայն տեքստեր գրելով չէ, որ նեղն են գցում: Պարզվում է՝ ամիսներ առաջ, իբր պետական պահպանության ծառայության զգոնությունը ստուգելու նպատակով, խորհրդարան ատրճանակով մուտք գործել ցանկացող ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը «մառոզ է անում». «Ասում է՝ օրինակ ինչո՞ւ ես դու կարմիր շրթներկ քսել, դա խորհրդարանի աշխատակցի արտաքին տեսքին հարիր չէ: Կարգադրում է՝ ինչպես հագնվել, ինչպիսի դրես-կոդով ներկայանալ: Աշխատակիցներն էլ, գործը կորցնելու մտավախությամբ, շունչները պահած մի կերպ դիմանում են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ