04 05 2019

ՀՀ ԱԳՆ-ի վախվորած մեսիջը նյարդայնացրել է Եվրամիությանը․ «Փաստ»

ՀՀ ԱԳՆ-ի վախվորած մեսիջը նյարդայնացրել է Եվրամիությանը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «ԵՄ-ն Հայաստանին առաջարկել էր տրամադրել բարձրակարգ խորհրդատու­ներ, որոնք պետք է աշխատեին նախարա­րություններում որպես խորհրդականներ, և ապահովեին ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման ընթացքը:

Եվրոպական այս կառույցի ներկայացուցիչները հասկա­ցել են, որ գործող իշխանությունները չու­նեն համապատասխան կադրեր, փորձ և ոլորտի վերաբերյալ պատշաճ գիտելիքներ ու ռեսուրս համաձայնագիրը տեղից շար­ժելու համար:

 «Փաստ» թերթի տեղեկու­թյուններով՝ չնայած Բրյուսել կատարած առաջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանաձայնել է այդ առաջարկության հետ, շնորհակալություն հայտնել ԵՄ-ին նման նախաձեռնության համար, ու նրանք էլ իրենց հերթին սկսել էին այդ գործընթա­ցի իրականացմանն ուղղված քայլեր իրականացնել, այդուամենայնիվ, այս ամիսնե­րի ընթացքում, ըստ ամենայնի, վախենալով ռուսական կողմի դիրքորոշումներից ու մո­տեցումներից, արտգործնախարարության մակարդակով ԵՄ-ին մեսիջ են ուղարկել, որ այդ առաջարկի կարիքն այլևս չկա: Բրյուսելում այս ամենից ոչ միայն տարա­կուսել են, այլ նաև բավականին նյարդայ­նացել ու իրենց դժգոհությունն են հայտնել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ