«Ժամանակ»-ը գրում է․ «Նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանին հաջողվել է լեզու գտնել ոչ միայն իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ: Նա չափազանց ուշադիր և հոգատար է այդ իշխանության միջին օղակի ներկայացուցիչների հանդեպ: Ալեքսանյանը որդեգրել է «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության առավել երևացող պատգամավորներին:
Վերջիններս հնարավորություն ունեն երեկոյան ուշ ժամերին այցելել Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում գտնվող բրենդային հագուստի խանութ և ընտրել «Ջիլի», «Ջեյնա» և այլ հայտնի ընկերությունների արտադրանք: Բնականաբար, վճարումները կատարում է որդեգիր Ալեքսանյանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը