27 04 2019

Ե՞րբ կհաստատվի ԵՄ-ի հետ «ճանապարհային քարտեզը»․ «Հրապարակ»

Ե՞րբ կհաստատվի ԵՄ-ի հետ «ճանապարհային քարտեզը»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանյան արտաքին քաղաքականությունը յուրօրինակ տեղապտույտի մեջ է ոչ միայն ռուսական ուղղությամբ (Փաշինյանն ասում էր` Պուտինը Հայաստան կգա տարվա սկզբին, նախորդ օրը հայ-ռուսական բարեկամական խմբի համանախագահ Ալեն Սիմոնյանն ասաց` մինչև տարվա վերջ)։ Նույն վիճակն է նաև ԵՄ-Հայաստան համաձայնագրի մասով՝ համաձայնագրի «ճանապարհային քարտեզի» բաղկացուցիչը պետք է հաստատվեր մարտին, ապրիլն էլ վերջացավ՝ ոչ մի քայլ, հարցական է` մայիսին կհաստատվի՞, թե ոչ»,- արձանագրեց ԱԺ աղբյուրը:

ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին, որը նաև միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է, հարցրինք` ինչո՞ւ է ուշանում գործընթացը. ի՞նչ փուլում է «ճանապարհային քարտեզի» հաստատման գործընթացը, խնդիրնե՞ր կան։ «Ոչ, ոչ մի խնդիր չկա. վերջնական տարբերակը մենք արդեն ուղարկել ենք Բրյուսել` 2 շաբաթ առաջ, ես բազմիցս նշել եմ, որ ուժի մեջ մտած նորմերը մենք դեռ պետք է կիրարկենք, որից հետո նոր սպասումներ ունենանք վավերացումից հետո կիրարկման ենթակա քայլերի մասով։ Կարծում եմ` շաբաթների հարց է վավերացման հարցը, որից հետո կսկսենք այդ ուղղությամբ աշխատանքները»: 

Հիշեցնենք, որ քարտեզը ներառում է 200-ին մոտ գործողության ծրագրեր, որոնք նաև գումարային լուրջ «ներարկումներ» են ենթադրում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ