26 04 2019

Դիզելային վառելիքը թանկացել է և դեռ էլի կթանկանա․ «Ժողովուրդ»

Դիզելային վառելիքը թանկացել է և դեռ էլի կթանկանա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Երևանի բենզալցակայաններում թանկացել է դիզելային վառելիքը: «Ժո­ղովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ լիտր դիզվառելիքը վաճառվում է 470 դրամով, մինչդեռ օրեր առաջ այն վաճառվում էր մեկ լիտրը 440 դրամով: Ինչպես հայտնի է, դիզվառելիքը կի­րառվում է գյուղատնտեսության ոլոր­տում, ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում դարձյալ թանկանալու է, ինչն իր հերթին բերելու է ևաև գյու­ղատնտեսական մթերքների թանկացման: 

Նկատենք, որ դիզվառելիքի թանկացումը տեղի է ունենում այն ժամա­նակ, երբ սկսվում են գյուղատնտեսա­կան աշխատանքները: Չէ՞ որ հենց այս շրջանում է վառելիքի այս տեսակի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճում:

 Նշենք, որ բենզինի գները ևս 10 դրամով բարձրացել են. ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 420 դրամով, իսկ պրեմիում տեսակի բենզի­նը վաճառվում է 440 դրամով: Ի դեպ, այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը: Այսինքն՝ երրորդ երկրից ներկրվող բեն­զինը ավելի թանկ է մաքսազերծվում: Բայց 2020 թվականին դրա համար սահմանված մաքսատուրքն էլ ավելի կբարձրանա՝ 5 տոկոսով, և այդ հան­գամանքը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ այն գործարարների հա­մար, որոնք բենզին ներկրում են երրորդ երկրներից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ