26 04 2019

Նոր խնդրահարույց ու գրեթե անլուծելի իրավիճակ․ «Փաստ»

Նոր խնդրահարույց ու գրեթե անլուծելի իրավիճակ․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Առաջիկայում հայ իրականությանը նոր խնդրահարույց ու գրեթե անլուծելի իրավիճակ է սպասվում: Բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել ավտոմեքենաների ներկրման շուրջ, և, «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մեքենա ներկրող մոտ 15000 քա­ղաքացիներ պատրաստվում են լուրջ գործողությունների դիմել: Հարցն այն է, որ եկող տարվանից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը բարձրանա­լու է մոտ 50 տոկոսով: Թերթի տեղեկու­թյունների համաձայն, այս հարցը վարչապետ Փաշինյանը նախապես քննար­կել է Տիգրան Սարգսյանի հետ, ով ներկայումս ղեկավարում է ԵԱՏՄ կառավա­րությունների խորհուրդը, նրանք համաձայնության են եկել հարցը բարձ­րացնել ԵԱՏՄ ներսում և բացատրել խնդրի նրբությունը: Հարցի հետ կապ­ված՝ մյուս շաբաթ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է քննարկում ունենալ նաև Դմիտրի Մեդվեդևի հետ, ով Հա­յաստան կժամանի ապրիլի 29-ին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ