26 04 2019

Իրավապահ համակարգը հետ է մնում ժամանակից․ «Ժողովուրդ»

Իրավապահ համակարգը հետ է մնում ժամանակից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազության 2018թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ մեկ ուշագրավ արձանագրում «Հանցագործությունների բացահայտման միջոցների շարքում աստիճանաբար արդյունավետության պակաս է արձանագրվում հե­ռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքում: Ակնհայտ է, որ, նախ, հետաքն­նության մարմինների ունեցած տեխնիկական հնարավորությունները ժամանակի ընթացքում անփոփոխ են մնում հանցագործու­թյունների թվի տարեկան կայուն աճի պայմաններում, բացի դրանից՝ առկա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս վե­րահսկելու սովորական բջջային կապով իրականացվող հեռախոսազրույցները այն դեպքում, երբ բջջային հեռախոսների համապա­տասխան ծրագրային հավելվածները ավելի շատ են օգտագործվում, և դրանք վերահսկել, որպես կանոն, հնարավոր չէ»:

Այլ կերպ ասած, գլխավոր դատախազությունն արձանագրում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականաց­նելիս իրավապահ համակարգը լուրջ խնդրի առաջ է կանգնում, եթե հանցագործության մեջ կասկածվողները կամ մեղադրյալներն իրար հետ շփվել են Whatsapp, Viber, Telegram և այլ հավելվածների միջոցով: Պատահական չէ, որ շատերը, հենց այս հանգաման­քը նկատի ունենալով գերադասում են կարևոր զրույցների ժամանակ հենց այդ բջջային հավելվածներն օգտագործել: Ու հետաքր­քիրն այն է, որ իրավապահների աշխատանքն ավելի դժվարացնում է այն հանգամանքը, որ տարիներ շարունակ չեն թարմացվում տեխնիկական հնարավորությունները: Ասել է թե՝ իրավապահ համակարգը պարզապես հետ է մնում ժամանակից: Մինչդեռ եթե նկա­տի ունենանք հանգամանքը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում շատ հանցագործություններ արվում են տեխ­նիկական սարքավորումների միջոցով իրավապահ համակարգի վերազինումն իսկապես հույժ անհրաժեշտ է դառնում:

Ի վերջո, հաճախ խոսքը ոչ միայն հասարակ հանցագործությունների, այլ նաև շատ ավելի լուրջ դեպքերի մասին է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ