24 04 2019

Սանասարյանի սկանդալի համար վրեժ կլուծեն․ «Փաստ»

Սանասարյանի սկանդալի համար վրեժ կլուծեն․ «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշ­խանությունում գործող, այսպես կոչված, «սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել վարչապետի հավատարիմ թիմակից­ներից՝ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծ­ված սկանդալի պատճառով:

Քանի որ Նիկոլ Փաշինյանի մյուս թիմակիցները Սանասա­րյանի գործով տարբեր կերպ հայտարարում են, թե գործընթացում ոչ մի շինծու և արհես­տական օրակարգ չկա, և ամեն ինչ օրենքին համապատասխան է, ուստի «սորոսական բլոկը» որոշել է տեղեկատվական և «կոմպրոմատային» գրոհներ կազմակերպել և ամեն կերպ մյուս թևից «ժերտվա» սարքել: Խոսքը թե´ մի քանի պատգամավորների, թե´ գործադիրի որոշ ներկայացուցիչների մասին է:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, օրենսդի­րից նրանց թիրախում են մասնավորաբար Ալեն Սիմոնյանը, ով քաղաքական դաշտում առանցքային ֆիգուրանտ է դարձել, և Նիկոլ Փաշինյանի աներձագ, պատգամավոր Հրա­չյա Հակոբյանը: Սակայն, ըստ նույն աղբյուր­ների, «ցուցակն» այս երկուսով չի սահմանափակվի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ