23 04 2019

Ինչի՞ վրա են ծախսելու 63․4 մլն դրամը վարչապետի կաբինետում․ «168 Ժամ»

Ինչի՞ վրա են ծախսելու 63․4 մլն դրամը վարչապետի կաբինետում․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ապրիլի 18-ին կառավարության որոշման նախագծով ՀՀ վարչապետի նստավայրի վերանորոգման հարցն էր դրվել։ «Հանրապետության հրապարակի Կառավարական տուն 1 հասցեում գտնվող մշակութային արժեք ներկայացնող շենքը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրը, ունի վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն»,-ասված էր կառավարության նիստում հաստատված որոշման նախագծում։

Թեև  նշվում էր նաև, որ 2019 թվականի պետական բյուջեով այդ նպատակի համար հատկացված միջոցներ չկան, սակայն Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի կողմից մշակված այդ նախագծով առաջարկվում էր`«կարևորելով և առաջնահերթ խնդիր համարելով» վերանորոգումը, փոփոխություններ կատարել վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող այլ ծրագրերով նախատեսված միջոցներում, և վերանորոգման համար հատկացնել անհրաժեշտ  63 400 000 դրամը։

Նախագիծը Կառավարության նիստում միաձայն ընդունվեց՝ առանց քննարկման։ Իսկ թե կոնկրետ ի՞նչ վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու կառավարության շենքում, նախագիծը չի մանրամասնում։ Նշվեց, որ դրա որոշ կետեր հույժ գաղտնի են։

168.am-ին հայտնի է դարձել, թե ինչ վերանորոգումների մասին է խոսքը, որը հասարակությունից հույժ գաղտնի է պահվում։ Պարզվում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետի պատուհանների ապակիներն են փոխելու` նոր, ավելի հաստ ու ամուր, զրահապատ ապակիներով, անվտանգության նոր համակարգով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ