«Հրապարակ»-ը գրում է․ «Լուսավոր Հայաստանը» սահմանադրական փոփոխությունների նախագիծ է մշակել, որը նախատեսում է ԱԺ խմբակցությունների եւ ընդդիմության դերի բարձրացում: Փաթեթը մշակվել է դեռեւս «Ելք» դաշինքի ժամանակ, եւ Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմնակից է եղել ընդդիմության դերի բարձրացմանը, սակայն հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, եւ իշխանության շահերից չի բխում ընդդիմությանը լծակներ տալը։
Տեղեկացանք, որ ԱԺ ղեկավարությունն օրերս «կուլտուրական» մերժել է ԼՀԿ գործընկերներին՝ ասելով, որ սահմանադրական այդ փոփոխությունները կքննարկեն ավելի գլոբալ փոփոխությունների համատեքստում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը