17 04 2019

Ֆինանսների նախարարն անշարժ և շարժական գույք չունի․ «Փաստ»

Ֆինանսների նախարարն անշարժ և շարժական գույք չունի․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Բարձրաստիճան պաշտո­նատար անձանց էթիկայի հանձնաժողո­վին է ներկայացրել 2018 թ. տարեկան հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողովի պաշտո­նական կայքում հրապարակված փաս­տաթղթի համաձայն՝ Ա. Ջանջուղազյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Հայտարարագրում ներկա­յացված են տվյալներ միայն դրամական միջոցների և եկամուտների մասին:

2018թ. հարկային տարվա սկզբում Ա. Ջանջուղազյանի դրամական միջոցները կազմել են 7 400 000 ՀՀ դրամ և 37 000 ՀՀ դրամ: Պաշտոնյայի դրամական մի­ջոցների չափը հարկային տարվա վեր­ջում կազմել են 8 400 000 ՀՀ դրամ, 24 500 ԱՄՆ դոլար և 12 800 եվրո:

Ա. Ջանջուղազյանի եկամուտների հան­րագումարը 2018թ. կազմել է 19 002 159 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշ­խատավարձից և շահաբաժնից: Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 16 620 159 ՀՀ դրամ, իսկ շահաբաժնից ստացած եկամուտը՝ 2 382 000 ՀՀ դրամ: Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ֆինանսնե­րի նախարարի պաշտոնը ստանձնել է 2018թ. մայիսին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ