«Հրապարակ»-ը գրում է․ «Ազգային ժողովում բողոքի ակցիա իրականացնող մաքրուհիների գերակշիռ մասը համաձայնել է համագործակցել «Քլիներս» ընկերության հետ՝ երեկ մեր լրագրողին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։
Նրա խոսքով՝ 60 աշխատակցից 51-ը կնքել է պայմանագրեր, ապրիլի 1-ից նրանք արդեն «Քլիներսի» աշխատակից են համարվում։
Հիշեցնենք․ ԱԺ մաքրուհիները մարտի 22-ին բողոքի ակցիա էին կազմակերպել` դժգոհելով իրենց առաջարկված նոր աշխատանքային պայմաններից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը