13 04 2019

Խորհրդարանում բուռն քառօրյա է սպասվում․ «Ժողովուրդ»

Խորհրդարանում բուռն քառօրյա է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ապրիլի 16-ին մեկնարկող քառօրյա նիստերը բավականին բուռն են լինելու։

Բացի Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի սպասված նախագծից (որը ենթադրում է օպտիմալացումներ պետական կառավարման համակարգում), ԱԺ օրակարգում երկու ընտրություն է լինելու՝ Սահմանադրական դատարանի դատավորի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի։ Առաջինի դեպքում թեկնածուն Գոռ Հովհաննիսյանն է, երկրորդի դեպքում՝ էներգետիկ և բնական ռեսուրների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

Երկու ընտրություններն էլ տեղի են ունենալու փակ, գաղտնի քվեարկությամբ, և ընտրված են համարելու 3/5-րդի պարագայում։ Ենթադրվում է, որ եթե Գարեգին Բաղրամյանն, անուամենայնիվ, կընտրվի, ապա Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվելու է, քանի որ իշխող «Իմ քայլը» դաշինքն արդեն իր տեսակետն այս հարցում ներկայացրել է` պնդելով, որ սա իրենց թեկնածուն չէ:

ԱԺ այս նստաշրջանում, բացի այս ամենից, տեղի կունենա նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ներկայացումը։ Ընդհանուր առմամբ, օրակարգում լինելու է 14 հարց, որից 7-ը՝ պարտադիր քննարկման»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ