13 04 2019

Մոտ 28 միլիոն դրամ․ ԱԽ քարտուղարի ունեցվածքը․ «Փաստ»

Մոտ 28 միլիոն դրամ․ ԱԽ քարտուղարի ունեցվածքը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

2018թ. հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները ենթաբաժնում նշված է, որ 2018թ. հարկային տարվա սկզբում Ա. Գրիգորյանի փոխառության չափը կազմել է 1 990 000 ՀՀ դրամ:

Նշված հարկային տարում հանձնվել է 13 302 692 ՀՀ դրամ փոխառություն: Փոխառության գումարը հարկային տարվա վերջում կազմել է 15 292 692 ՀՀ դրամ: Ա. Գրիգորյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 1 300 000 ՀՀ դրամ, 3,449 եվրո և 340 ԱՄՆ դոլար:

2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 5 000 000 ՀՀ դրամ, իսկ 3,449 եվրոն նույն չափով պահպանվել է: 340 ԱՄՆ դոլարը տարվա վերջում այլևս առկա չի եղել:

2018թ. Ա. Գրիգորյանի եկամուտների հանրագումարը կազմել է 27 712 891 ՀՀ դրամ:

Նշված եկամտից 10 829 709 ՀՀ դրամը և 3 276 000 ՀՀ դրամը գոյացել են երկու աշխատավարձերից: Ստացված փոխառությունները (վարկեր) կազմել են 13 302 692 ՀՀ դրամ:

Այլ եկամուտներից ստացած գումարն էլ կազմել է 304 490 ՀՀ դրամ: Ներկայացված հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ