11 04 2019

Տրանսպորտի նախարարը անշարժ և շարժական գույք չունի․ «Փաստ»

Տրանսպորտի նախարարը անշարժ և շարժական գույք չունի․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Հակոբ Արշակյանը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի մասին: Անշարժ եւ շարժական գույք հայտարարագրված չէ: Հ. Արշակյանի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 30 000 000 ՀՀ դրամ: Արդեն 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 25 000 000 ՀՀ դրամ:

Հ. Արշակյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 6 265 082 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է 3 աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 1 300 000 ՀՀ դրամ, 300 000 ՀՀ դրամ եւ 4 665 082 ՀՀ դրամ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ