10 04 2019

Ո՞վ էր Զարեհ Սարգսյանը հեղափոխությունից առաջ․ «Իրավունք»

Ո՞վ էր Զարեհ Սարգսյանը հեղափոխությունից առաջ․ «Իրավունք»

««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ դեռևս 1996թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարա­րությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ նշանակված Զարեհ Սարգսյանի (ում որդիներից մեկը «նոր» Հայաստանում դարձավ պատգամավոր, մյուսը՝ վարչապետի օգնական) բնակա­րանի մոտ գործարարների հերթեր էին գոյանում: Զ. Սարգսյանն էլ հաջողու­թյամբ և «ոչ գեղեցիկ աչքերի համար» միջնորդում էր այդ անձանց պաշտոննե­րի նշանակման և քաղաքում «յուղոտ» հողակտորների տեր դառնալու հարցե­րով: 

Նկատենք, որ ըստ կենսաթոշակային վարչության այն ժամանակվա աշխատողների՝ Զ. Սարգսյանը տարիներ առաջ թո­շակառուների թոշակների հաշվին Կրասնոսելսկից տեղափոխվել է Երևան և այստեղ դղյակ կառուցել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Վազգեն Խաչիկյանը՝ Սարգսյանի համեմատ «սուրբ» է, համարյա «հրեշտակ»:

Ի դեպ, ասում են, որ վերոհիշյալ խո­սակցությունները հասել են նաև վարչա­պետի ականջին, բայց՝ միայն այդքանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ