«Փաստ»-ը գրում է․ «Նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության աշխատակազմում աշխատանքից ազատվել են վարչապետի արարողակարգի պետ Ալեքսանդր Մխիթարյանը, կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտա Ազարյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը: Եթե սրան գումարենք նաև Հայկ Այվազյանի ազատումը, ստացվում է, որ եթե սկզբնական շրջանում ՀՀԿ-ականներին և, այսպես կոչված, «այլախոհներին» էին աշխատանքից ազատում և մաքրում իրենց շրջապատը, ապա հիմա «հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին»:
Դա պայմանավորված է նրանով, որ իշխանության ներսում ակնհայտ թիմային բաժանումներ են տեղի ունենում, և յուրաքանչյուր բլոկը փորձում է ճիշտ դիրքավորվել իշխանական տիրույթում, իսկ ձևավորված թիմերը միմյանց ոչնչացման գործընթաց են սկսել: Այստեղ միակ բացառությունը երևի թե Մարգարիտա Ազարյանն է, ով, ըստ մեր տեղեկությունների, ազատվել է իր դիմումի համաձայն՝ թոշակի անցնելու կապակցությամբ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը