28 03 2019

Պետաիրավական հանձնաժողովի նախագահը հումորային մրցույթով է զբաղված․ «Հրապարակ»

Պետաիրավական հանձնաժողովի նախագահը հումորային մրցույթով է զբաղված․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք վերաբերվում սոցցանցերի արձագանքին․ Ձեր ասածը, որ ուսանողի վախվորած ձայնով զանգեցիք, հարցրիք՝ ի՞նչ արժե կուրսային գրելը, ասացին՝ էջը 500 դրամ, 2 օր է՝ սոցցանցերում հումորի տեղիք է տվել։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Հումորին` շատ լավ, նույնիսկ մրցույթ եմ հայտարարել` ամենալավ մեկնաբանության համար։ Դեռ չի ավարտվել մրցույթը, կսպասեմ ավարտվի, հետաքրքիր շատ բաներ կային։ Հանրության կարծիքը եւս հաշվի կառնվի»:

Մրցանակն ի՞նչ է։ «Պարոն Հովհաննիսյանի գրքերից մեկը»: Հովհաննիսյանն ո՞վ է։ «Օրենքի նախագծի հեղինակը»: Ո՞ր արձագանքներն են Ձեզ ավելի դուր եկել, օրինակ՝ ես գրել էի, որ «Նիկոլի ձայնով զանգեցի Սերժին, ասի` վսյո ժե դու ճիշտ էիր». մրցանակայի՞ն է այն: «Չէ, քաղաքական բաները հաշվի չեն առնվելու, զուտ հումորայինները, մասնավորապես` թոշակառուի ձայնով զանգեցի սոցապնախարարին, ասի` թոշակս ո՞ւր է»: Վախենո՞ւմ եք քաղաքականներից։ «Ոչ, երբեք. ես վախենում եմ չվախեցողներից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ