«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ մի շարք պաշտոնյաների աշխատանքից լուրջ դժգոհություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հատկապես զայրացած է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վրա: Վերջինս պաշտոնավարման ողջ ընթացքում աչքի է ընկել միայն «կոկորդիլոս», «հեկտար», «մորքուրի հարս» թեմաներով:
Արդյունքում, ըստ կառավարության մեր աղբյուրների, վարչապետի համբերության բաժակը լցվել է. Փաշինյանը Սարգսյանին ու էլի մի քանի պաշտոնյաների զգուշացրել է, որ ինչքան էլ իր հետ քայլած լինեն, այսպես շարունակվել այլևս չի կարող, այն է՝ նման կերպ աշխատելու պարագայում ներում չի լինելու»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը