19 03 2019

Ինչպե՞ս է Փաշինյանն անցկացրել իր «վտարանդիության» 11 ամիսը․ «Հրապարակ»

Ինչպե՞ս է Փաշինյանն անցկացրել իր «վտարանդիության» 11 ամիսը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պրն Սիմիդյան, Նիկոլ Փաշինյանն իր «վտարանդիության» 11 ամիսն անցկացրել է Ձեր տանը. ի՞նչ էիք անում` չէ՞ր ձանձրանում Փաշինյանը ողջ օրը։ «Նորմալ, մի տան մեջ ապրում էինք»: Իսկ հարեւաննե՞րը։ «Տեղյակ չէին»: Բա Ձեր տուն իսկի մարդ չէ՞ր գալիս։ «Իհարկե, գալիս էին. մեր տունը երկու հարկ է, ինքը հիմնականում մնում էր երկրորդ հարկում»: Իսկ ներքին տագնապ ունեի՞ք, որ, ահա, մեկ էլ ու կարող է Գորիկ Գուրգենիչը հայտնվի, եւ Ձեր ընտանիքի բոլոր անդամներին մեղադրեն «իմանալ-չհայտնելու» հոդվածով:

«Բացարձակ. մենք համոզված էինք, որ ամեն ինչ ճշմարտության ու լավի համար է արվում»: Այն ժամանակ տեսակետ կար, որ ԱԱԾ-ն չէր ցանկանում հայտնաբերել նրան։ «Հատուկ ծառայությունները ջանք չեն խնայել, որ նրան հայտնաբերեն։ Չկարողացան»: Վանեցյանը կկարողանա, չէ՞, հիմա հայտնաբերել, եթե Սերժ Սարգսյանը թաքնվի։ «Եսի՞մ»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ