«Ժողովուրդ»-ը գրում է․ «Մոտ երկու ամիս է, ինչ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ղեկավար չունի: Տեղեկացնենք, որ Արթուր Գրիգորյանը այս պաշտոնից ազատվեց հունվարի 21-ին: Կառավարությունը հապաղում է Արթուր Գրիգորյանին փոխարինող գտնելու հարցում: Ըստ որոշ տեղեկությունների` այս ընթացքում որոշ ժամանակով տեսչական մարմինը ստուգումներ կամ չի կատարում կամ մասնակի են դրանք իրականացվում:
Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տեսչական մարմին, որտեղից հայտնեցին հետեւյալը. «Տեսչական մարմինը իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով նախատեսված իր գործառույթները: Իսկ ղեկավարին փոխարինում է ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարողը: Նման տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս պահին 4 ընկերությունում ստուգում ենք իրականացնում, մոտ 1 տասնյակ ընկերություններում էլ` վարչական վարույթ»»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը