«Ժամանակ»-ը գրում է․ «Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ամենահուսալի ցամաքային ավտոճանապարհը կարող է լինել չեչենական Իտում-Կալի շրջկենտրոնից մինչև վրացական Շատիլի գյուղ տանող մոտ 47 կմ երկարությամբ ճանապարհը, որն անցնում է Արգուն գետի երկայնքով:
Այս ճանապարհի վերանորոգման համար անհրաժեշտ է ընդամենը 27 մլն դոլար: Չեչնիայի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով ճանապարհի վերակառուցման աշխատանքները պետք է սկսեն 2021թ.:
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ճանապարհը Չեչնիան կկապի Սևծովյան տարածաշրջանի հետ: Քադիրովը մտադիր է նաև երկաթգիծ կառուցել, այնպես որ, այսօրվանից պետք է մտածել Չեչնիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը